Սպորտ

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Աֆրիկյան հույսի թևերը». ՆԻԳԵՐԻԱ

4 րոպեի ընթերցում

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Աֆրիկյան հույսի թևերը». ՆԻԳԵՐԻԱ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկյան մայրցամաքը ներկայացնող ֆուտբոլի հավաքականների շարքում Նիգերիայի ազգային ընտրանին ֆավորիտներից մեկն է: Նիգերիացիները հաճախ են կրկնում,որ իրենց միավորողը ֆուտբոլն է: Միջանկյալ ասած, Նիգերիան Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկիրն է, որտեղ խոսում են 521 բարբառով: Զարմանալիորեն այս երկրում են լույս աշխարհ գալիս աշխարհի ամենաշատ երկվորյակները: Իսկ աֆրիկյան մայրցամաքում ամենաշատ տպագրվող պարբերականների քանակով նիգերիացիները երկրորդ տեղում են` Եգիպտոսից հետո:

Պատմական ակնարկ...

2018 թվականի աշխարհի առաջնությունում Նիգերիայի ազգային հավաքականը ֆուտբոլասեր հանրությանը կներկայանա 6-րդ անգամ: 1994 թվականին ԱՄՆ-ում անցկացված ԱԱ-ում նիգերիացիներին հաջողվեց առաջին տեղով դուրս գալ խմբային փուլից: Բայց իտալացիները 1/8 եզրափակիչում կասեցրին նրանց առաջխաղացումը:

1998 թվականին Նիգերիայի հավաքականը խմբային փուլում հաղթեց նույնիսկ Իսպանիայի հավաքականին և խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Սակայն 1/8-իպայքարում ճաշակեց պարտության դառնությունը` 1:4 հաշվով զիջելով Դանիայի հավաքականին: 2002 թվականի կորեա-ճապոնական ԱԱ-ում «արծիվները» չհաղթահարեցին խմբային փուլը: Բաց թողնելով նաև գերմանական մունդիալը` Նիգերիայի ազգային ընտրանին վերադարձավ 2010 թվականի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ: Այդ առաջնությունում «արծիվների» հետ մեծ հույսեր էր կապել ամբողջ Աֆրիկան, սակայն նիգերիացիները մնացին խմբային փուլում: 2014 թվականի աշխարհի առաջնությունում «սուպեր արծիվները» F խմբում զբաղեցրին երկրորդ տեղը, սակայն հաջորդ փուլում զիջեցին Ֆրանսիայի ազգային թիմին:

Ճանապարհ դեպի Ռուսաստան...

Աշխարհի 21-րդ առաջնության աֆրիկյան որակավորման փուլում Նիգերիան ընդգրկված էր B խմբում: 6 խաղից դուրս գալով 4 հաղթանակով, 1 պարտությամբ և 1 ոչ-ոքի արդյունքով՝ այն խմբում գրավեց առաջին տեղը և հերթական անգամ իրավունք ստացավ մասնակցելու ԱԱ-ին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները...

Մունդիալ-2018-ում «Սուպեր արծիվների» համար հեշտ չի լինելու: D խմբում, որտեղ ընդգրկված են Արգենտինան, Խորվաթիան և Իսլանդիան, երկու ուղեգրերի համար լուրջ պայքար է ծավալվելու: Նիգերիան ԱԱ-ի առաջին խաղում մրցելու է Խորվաթիայի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Կալինինգրադում: Հունիսի 22-ին Նիգերիայի հակառակորդը կլինի Իսլանդիան, իսկ խմբի վերջին խաղում «սուպեր արծիվները» կխաղան մունդիալի ֆավորիտներից մեկի` Արգենտինայի ընտրանու հետ:

Հավաքականը...

«Սուպեր արծիվները» Ռուսաստան մեկնող թիմի վերջնակազմը դեռևս չեն ընտրել:

Նիգերիայի ազգային թիմը 2016 թվականից մարզում է գերմանացի մասնագետ Գերնոտ Ռորը: Վերջինս աֆրիկյան հավաքականների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Ինչպես բնորոշ է գերմանացիներին՝ Ռորը իր հետ թիմ է բերել է կարգապահություն, որը կարող է դրական արդյունք տալ ֆավորիտների հետ խաղում:

Նիգերիայի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 47-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում