Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

«Մունդիալ-2018»-ից առաջ. անապատներից մինչև Ռուսաստան. ՄԱՐՈԿԿՈ  


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20 տարվա դադարից հետո Ֆուտբոլի աշխարհի այս առաջնության մասնակիցներից է աֆրիկյան որակավորման փուլը հաղթահարած Մարոկկոյի ընտրանին, որը Ռուսաստանում մեկնարկող աշխարհի առաջնությանը պետք է ապացուցի, որ կարող է «ոտք մեկնել» այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են Պորտուգալիայի, Իսպանիայի և Իրանի ընտրանիները:

Պատմական ակնարկ…

Մարոկկոյի ազգային ընտրանին առաջին աֆրիկյան երկիրն է, որին հաջողվել է մասնակցել աշխարհի առաջնությանը: Հեռավոր 1970 թվականի Մեքսիկայի առաջնությունում Մարոկկոն զբաղեցրեց 14-րդ տեղը: «Ատլասե առյուծները» ֆուտբոլի աշխարհի առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցել են 4 անգամ, և այդ ընթացքում նրանց լավագույն արդյունքը եղել է 1986 թվականին, երբ խմբային փուլում ընդգրկվելով այնպիսի թիմերի հետ, ինչպիսին էին Անգլիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի ընտրանինները, չպարտվելով ոչ մի խաղում, տանելով մեկ հաղթանակ և երկու խաղ ավարտելով ոչ-ոքի՝ խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: «Ատլասե առյուծները» 1/8 եզրափակիչում զիջեցին ապագա փոխչեմպիոնին` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմին: Մարոկկոյի հավաքականը բազմաթիվ անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը: 1976 թվականին «Ատլասե առյուծները» դարձել են գավաթակիր, իսկ 2004 թվականին՝ բավարարվել միայն արծաթե մեդալներով:

 Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Մունդիալի որակավորման աֆրիկյան խաղարկությունում Մարոկկոն ընդգրկված էր C խմբում և Ռուսաստանի առաջնության ուղեգրի համար պայքարում էր Գաբոնի, Մալիի և Կոտ դ' Իվուարի հետ: 6 խաղից հավաքելով 12 միավոր՝ Մարոկկոն առաջինն էր խմբում և 20 տարվա դադարից հետո կրկին իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Հյուսիսաֆրիկացիներն այս առաջնությունում B ենթախմբում են Իսպանիայի, Պորտուգալիայի և Իրանի հետ: «Ատլասե առյուծները» առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 15-ին և կմրցեն Իրանի ընտրանու հետ: Այնուհետև` հունիսի 20-ին կխաղան Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ և խմբի վերջին խաղում ուժերը կչափի Իսպանիայի հետ հունիսի 25-ին:

Հավաքականը…

Մարոկկոն աշխարհի առաջնությանը ներկայացել է հետևյալ հայտացուցակով. Դարպասապահներ՝ Մունիր Մոհամեդի («Նումանսիա»), Յասին Բունու («Ժիրոնա»), Ահմեդ Տանյաուտի («Իտիհադ»), պաշտպաններ՝ Մեհդի Բենատիա («Յուվենտուս»), Ռոմեն Սաիս («Վուլվերհեմփթոն»), Մանուել դա Կոշտա («Իստանբուլ»), Արշաֆ Հակիմի («Ռեալ»), Նաբիլ Դիրար («Ֆեներբահչե»), Բադր Բանուն («Ռաջա Կասաբլանկա»), Համզա Մենդիլ («Լիլ»), կիսապաշտպաններ՝ Յուսեֆ Աիտ-Բենասեր («Կան»), Մեհդի Կարսելա-Գոնսալես («Ստանդարտ»), Քարիմ Էլ-Ահմադի, Սոֆիան Ամրաբատ (երկուսն էլ՝ «Ֆեյենորդ»), Յունես Բելհանդա («Գալաթասարայ»), Հակիմ Ժիեշ («Այաքս»), Ֆեսալ Ֆաժր («Խետաֆե»), Նորդին Ամրաբատ («Լեգանես»), Մուբարակ Բուսուֆա («Ալ Ջազիրա»), Ամին Հարիտ («Շալկե»), հարձակվողներ՝ Ազիզ Բուհադուզ («Սանկտ-Պաուլի»), Հալիդ Բուտաիբ («Էնի Մալաթյասպոր»), Այուբ Էլ-Կաբի («Ռենեսանս Բերկան»):

Մարոկկոյի ֆուտբոլի ազգային թիմը 2016 թվականից մարզում է ֆրանսիացի մասնագետ Էրվե Ռենարը: Նա տարբերվում է իր յուրօրինակ տեխնիկատակտիկական որոշումներով, հանդես է գալիս Մարոկկոյի ընտրանին: Մարոկկոյի հավաքականը Աֆրիկայի ուժեղագույն հավաքականներից է, սակայն «ատլասե առյուծներին» դժվար է պատկերացնել հավասար պայքար մղելով մրցաշարի երկու հիմնական հավաքականների` Պորտուգալիայի և Իսպանիայի թիմերի հետ:

Մարոկկոյի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 42-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ