Սպորտ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

1 րոպեի ընթերցում

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նա հայտնել է, որ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2030 թվականը։

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի ղեկին կմասնակցի 2027 թվականի Ազգերի լիգայի մրցաշարին, 2028 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2030 թվականի աշխարհի առաջնությանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո լքել էր իր պաշտոնը։ Ֆրանսիայի հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով զիջեց Իսպանիայի հավաքականին, որն էլ իր հերթին  եզրափակչում հաղթեց Արգենտինայի հավաքականին  և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Իսկ Ֆրանսիայի հավաքականը երրորդ տեղի համար խաղում մրցեց Անգլիայի հավաքականի հետ և պարտվեց 6-4 հաշվով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում