Սպորտ

Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. Գոռ Մանվելյանը՝ «Սիոն»-ի դեմ խաղի մասին

1 րոպեի ընթերցում

Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. Գոռ Մանվելյանը՝ «Սիոն»-ի դեմ խաղի մասին

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մանվելյանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Սիոն»-ի դեմ խաղից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր թիմին հեշտ հանդիպում չի սպասվում։

«Գիտենք, որ «Սիոն»-ը ուժեղ մրցակից է, սակայն գիտենք նաև, որ կարող ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի։ Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում։ Թիմին միացած նոր ֆուտբոլիստների մակարդակը շատ բարձր է։ Նրանք լավ ֆուտբոլիստներ են, և նրանց հետ հեշտ է խաղալը։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթահարենք այս փուլը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Անդրադառնալով իր մարզավիճակին՝ Մանվելյանն ընդգծեց, որ իրեն լավ է զգում և զգում է նաև, որ թիմի գլխավոր մարզիչը վստահում է իրեն։

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն կհյուրընկալի շվեյցարական «Սիոն»-ին։ Հանդիպումը կկայանա Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում