Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Free News հեռուստաընկերությունը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շարունակվում են բանակցությունները՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները նաև հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությամբ հեռարձակելու ուղղությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետևողականորեն շարունակում է աշխատանքները՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հեռարձակման հնարավորությունների ընդլայնման և առաջնության առավել լայն հասանելիության ապահովման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։