Սպորտ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, 40 միավորով լավագույնն է ճանաչվել «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ 

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ դառնալով 7 գոլի ու 2 ասիստի հեղինակ։ 2-րդ տեղը 32 միավորով զբաղեցրել է «Նոա»-ի հարձակվող Հելդեր Ֆերեյրան, որը հեղինակել է 10 գոլ։ Եռյակը 12 միավորով եզրափակել է առաջնության լավագույն ռմբարկու Բռունո Միշելը։

Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում