Սպորտ

Սուարեսն ընդդեմ Գրիզմանի կամ Ֆրանսիա-Ուրուգվայ խաղից առաջ 

1 րոպեի ընթերցում

Սուարեսն ընդդեմ Գրիզմանի կամ Ֆրանսիա-Ուրուգվայ խաղից առաջ 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա մունդիալի ամենահետաքրքիր և սպասված հանդիպումներից մեկը` Ֆրանսիան ընդդեմ Ուրուգվայի կամ հակառակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս թիմերն ընդհանուր հաշվարկով միմյանց հետ մրցել են 8 անգամ (4 պաշտոնական, 4 ընկերական խաղեր): Ֆրանսիայի ազգային թիմը հաղթել է 1 անգամ, Ուրուգվայը` 3, իսկ 4 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Ի դեպ, ոչ-ոքի արդյունքով ավարտված բոլոր խաղերում դարպասի գրավում չի արձանագրվել: Հարավամերիկացիները խփել են 8 գնդակ և բաց թողել 4: Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամն է, որ այս թիմերը միմյանց հետ մրցում են քառորդ եզրափակիչում: Եթե Ֆրանսիան հաղթի 2006 թվականից ի վեր առաջին անգամը կխաղա կիսաեզրափակիչում:

Հանդիպումը կընդունի Նիժնի Նովգորոդը, որը տեղավոր է 45.000 հանդիսական: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Մունդիալի մասին այլ նյութեր՝այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում