Սպորտ

Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակչում է. Մունդիալ-2018

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակչում է. Մունդիալ-2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի ընտրանին Սանկտ Պետերբուրգում մրցեց Բելգիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի մեկնարկը ակտիվ սկսեցին երկու թիմերն էլ: Բելգիան առավել հանգիստ էր խաղում և կարգապահապան խաղ ցուցադրում: Այս խաղակեսում հրաշալի էին գորում երկու թիմերի դարպասապահները, ովքեր մի քանի անգամ փրկեցին իրենց թիմերին վերահաս գոլերից: Վիճակագրությամբ գնդակին քիչ առավելությամբ տիրում էր Բելգիան:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան իր առավելությունը գոլի վերածեց 50-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը Կուրտուայի դարպասն ուղարկեց Ումտիտին: Հետաքրքիր մի փաստ՝ 1998 թվականին, երբ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն թիմի կազմում աչքի ընկավ պաշտպանը՝ Լիլիան Տուրամը:

Խփած գնդակը վստահություն հաղորդեց ֆրանսիացիների գործողություններին: Իսկ հանդիպման վերջնամասում Բելգիան ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը: Բայց Ֆրանսիան պահպանեց նվազագույն առավելությունը և դուրս եկավ մունդիալի եզրափակիչ:

Եզրափակչում Ֆրանսիան կմրցի Անգլիա-Խորվաթիա զույգի հաղթողի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում