ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում կկայանա քառորդ եզրափակչի վերջին զույգերի խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 18:00-ին Շվեդիան Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում կմրցի Անգլիայի ընտրանու հետ:
Ավելի ուշ` 22:00-ին, տան տերերը` Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում կխաղա Խորվաթիայի ընտրանու հետ:
Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են Ֆրանսիան և Բելգիան: