Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԻՐԱՆԻ հավաքականը դժվարին խմբի ֆավորիտներից չէ  


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Իրանի հավաքականին չես դասի 21-րդ աշխարհի առաջնության ֆավորիտների դասին, սակայն «Իրանի արքայազնները» ասիական թիմերի շարքում առաջատարներից են: Այս առաջնության B խմբում հայտնված հարևան երկրի ֆուտբոլիստների շանսերը բարձր չեն: Խմբի մյուս մասնակիցները՝ աշխարհի նախկին և Եվրոպայի գործող չեմպիոնները ոչ միայն լուրջ, այլև բարդ հակառակորդներ են:

                                                        Պատմական ակնարկ…

  Իրանի Իսլամական Հանրապետության ազգային թիմն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1929 թվականին` 0:11  հաշվով պարտվելով ադրբեջանցիներին, իսկ  խոշոր հաշվով  (19:0) հաղթել է Գուամին:

Մունդիալներին առաջին անգամ Իրանի հավաքականը մասնակցել է 1978 թվականին` Արգենտինայում: Այդ ժամանակ  իրանցիներին չհաջողվեց դուրս գալ խմբային փուլից: Բաց թողնելով մի քանի ԱԱ-ներ` իրանցիները մունդիալ վերադարձան 1998 թվականին: Ֆրանսիայում  հայտնվելով F խմբում` նրանք փուլի երեք հանդիպումներից միայն մեկում` ԱՄՆ թիմի նկատմամբ հաղթանակ տարան: Սակայն զբաղեցրած  3-րդ հորիզոնականը  բավարար չէր հետագա պայքարը շարունակելու համար: Նույնը  տեղի  ունեցավ նաև Մունդիալ-2006-ում: Գերմանիայում անցկացվող ԱԱ-ում Իրանի հավաքականը խմբում վերջինն էր: 2010 թվականի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած առաջնությանն  Իրանի ընտրանին չմասնակցեց որակավորման փուլը չանցնելու  պատճառով: Բրազիլիայում կայացած աշխարհի 20-րդ առաջնությունում Իրանի հավաքականը F խմբում վաստակած մեկ միավորով միայն վերջինն էր:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Իրանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլը հաղթահարեց ասիական որակավորման փուլում և A խմբում հավքելով 22 միավոր՝ խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Իրանի ընտրանին ոչ մի պարտություն չկրեց՝ մի քանի խաղ ավարտելով ոչ-ոքի արդյունքով:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Իրանցի ֆուտբոլիստները մունդիալի խմբային փուլում ընդգրկված են B խմբում և ուժերը կչափեն Պորտուգալիայի, Իսպանիայի և Մարոկոյի թիմերի հետ: Իրանի ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 15-ին՝ մրցելով Մարոկկոյի հավաքականի դեմ: Այնուհետև հունիսի 20-ին Կազանում կխաղա Իսպանիայի, իսկ հունիսի 25-ին Սարանսկում` Պորտուգալիայի հավաքականների հետ:

                                                                     Հավաքականը…

21-րդ մունդիալին Իրանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով. դարպասապահներ՝ Ալիրեսա Բեյրանվանդ («Պերսեպոլիս»), Հոսեյն Հոսեյնի («Էստեղլալ»), Ռաշիդ Մազահերի («Զոբ Ահան»), Ամիր Աբեդզադե («Մարիտիմու»), պաշտպաններ՝ Ռամին Ռեզաեյան («Օստենդե»), Վուրիա Գաֆուրի («Էստեղլալ»), Ստիվեն Բեյտաշուր («Լոս Անջելես»), Ջալյալ Հոսեյնի («Պերսեպոլիս»), Մոհամեդ Ռեզա Հանզադե («Փադիդեհ»), Մորտեզա Պուրլիգանժի («Ալ Սադ»), Մոհամեդ Անսարի («Պերսեպոլիս»), Պեդժման Մոնտեզերի («Էստեղլալ»), Մաջիդ Հոսեյնի («Էստեղլալ»), Միլադ Մոհամադի («Ախմատ»), Նուր Օմիդ Բեւել («Էստեղլալ»), Սաիդ Ագաի («Սեպահան»), Ռուզբեխ Չեշիմ («Էստեղլալ»), կիսապաշտպաններ՝  Սաիդ Էզատոլահի («Ամկար»), Մասուդ Շոդժան (ԱԵԿ), Ահմադ Աբդուլազադե («Ֆուլադ»), Սաման Գոդոս («Էստերսունդ»), Մեհդի Տորաբի («Սայպա»), Աշկան Դեժագա («Նոթինգհեմ Ֆորեստ»), Օմիդ Էբրահիմի («Էստեղլալ»), Էհսան Հաժսաֆի («Օլիմպիակոս»), Ալի Կարիմի («Սեպահան»), Սորուշ Ռաֆիեի («Ալ Հոր»), Ալի Գոլիզադեհ («Սայպա»), Վահիդ Ամիրի («Պերսեպոլիս»), հարձակվողներ՝ Ալիրեզա Յախանբակշ («Ազ Ալկմար»), Քարիմ Անսարիֆարդ («Օլիմպիակոս»), Մեհդի Տերեմի («Ալ Գարաֆա»), Սերդար Ազմուն («Ռուբին»), Ռեզա Գուչանեժադ («Հերենվեն»), Կավեխ Ռեզայի («Շարլերուա»):

Հանդես գալով հիմնականում Իրանի առաջնությունում՝ ազգային թիմի ֆուտբոլիստները խմբի ֆավորիտները չեն, սակայն կարող են խառնել առաջատարների խաղաթղթերը: Այս տարի Իրանի թիմին չի օգնի ազգությամբ հայ նախկին ավագ Անդրանիկ Թեյմուրյանը, ով 2016-ին ավարտեց կարիերան:  

Իրանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 36-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ