Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԴԱՆԻԱՆ, որ 8 տարվա դադարից հետո կրկին շանս ունի

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԴԱՆԻԱՆ, որ 8 տարվա դադարից հետո կրկին շանս ունի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցում է «Միասին պատմություն ենք կերտում» կարգախոսով: Կհաջողվի արդյոք «կամիր գվարդիա»-ին այնուամենայնիվ պատմություն կերտել դժվար է ասել, բայց դանիացիները 8 տարվա դադարից հետո կրկին շանս են ստացել և այն վստահաբար բաց չեն թողնի:

Պատմական ակնարկ…

Դանիան համարվում է եվրոպական առաջին երկրներից, որտեղ բուռն զարգացում ապրես ֆուտբոլ մարզաձևը: Դանիացիները ֆուտբոլի աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել են 1986 թվականին: Մեքսիկա 1986 թվականի մունդիալում Դանիայի հավաքականը խմբից դուրս եկավ առաջին տեղով և քառորդ եզրափակչի ուղեգիր չնվաճեց` զիջելով Իսպանիայի հավաքականին: Բաց թողնելով աշխարհի երկու առաջնությունները` (1990, 1994) «կարմիրները» վերադարձան ֆրանսիական մունդիալին` 1998 թվականին: Այստեղ եվրոպացիները խմբից դուրս եկան երկրորդ տեղով, հասան նույնիսկ մինչև քառորդ եզրափակիչ, սակայն պարտվեցին աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականին: 2002 ԱԱ-ում Դանիան բավարարվեց միայն խմբային փուլի արգելքը հաղթահարելով: Վերջին անգամ «կարմիր գվարդիան» մունդիալին մասնակցեց 2010 թվականի: Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-ում նրանք դուրս չեկան խմբից: Եվ 8 տարի անց Դանիան կրկին կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Դանիայի ֆուտբոլի ազգային թիմի մեծագույն ձեռքբերումը համարվում է 1992 թվականի Եվրոպայի առաջնությունը, որտեղ թիմը դարձավ «հին աշխարհի» չեմպիոն: Դանիան շատ հաջող մասնակցություն է ունենում նաև Օլիմպիական խաղերին: «Կարմիրները» արծաթե մեդալներ են նվաճել  «Լոնդոն-1908»-ի, «Ստոկհոլմ-1912»-ի, «Հռոմ-1960»-ի Խաղերում:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

 Մունդիալ-2018 տանող ճանապարհին Դանիան եվրոպական գոտում ընդգրկված էր E խմբում, որտեղ պայքարում էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը:10 խաղերում «կարմիր գվարդիա»-ն հաղթեց 6-ում, պարտվեց միայն մեկում և երկու հանդիպում ավարտեց ոչ-ոքի: Հավաքելով 20 միավոր Դանիան խմբում երկրորդն էր` Պորտուգալիայից հետո և մասնակցեց անցումային խաղերին: Հաղթելով Իռլանդիայի թիմին երկու խաղերին ընդհանուր 5:1 հաշվով` Դանիան հայտնվեց Ռուսաստան մեկնող 32 երջանիկ թիմերի շարքում:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Դանիան C խմբի ֆավորիտ չես համարի, բայց ամենամեծ շանսն ունեցող թիմերից է, որ կարող է դուրս գալ խմբից` մրցելով Ֆրանսիայի, Պերուի և Դանիայի հետ: «Կամիր գվարդիա»-ն առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին խաղալով Պերուի հետ: Խաղը կկայանա Սարանսկում: Հունիսի 21-ին եվրոպացիները կփորձեն հաղթել Ավստրալիային, իսկ խմբի վերջին խաղում` հունիսի 26-ին կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ:

Հավաքականը…

Դանիան դեռևս վերջնականապես չի ներկայացրել ԱԱ-ում իր հայտացուցակը, բայց ընդլայնված կազմում են հետևյալ ֆուտբոլիստները` դարպասապահներ՝ Ֆրեդերիկ Ռենդով, Յեսպեր Հանսեն, Յոնաս Լեսել, Կասպեր Շմեյխել: Պաշտպաններ՝ Անդրեաս Բյելան, Անդրեաս Քրիստենսեն, Հենրիկ Դալսգոր, Յանիկ Վեստերգոր, Հենս Ստրյուգեր Լարսեն, Յոնաս Կնուդսեն, Մատիաս Յորգենսեն, Նիկոլայ Բոյլենսեն, Պետեր Անկերսեն, Ռիզա Դուրմիսի, Սիմոն Կյեր: Կիսապաշտպաններ՝ Քրիստիան Էրիկսեն, Դանիել Վաս, Լասե Շենե, Լուկաս Լերագեր, Մատիաս Յենսեն, Միքայել Կրոն-Դելի, Մայք Յենսեն, Պյեր Էմիլ Հոյբերգ, Թոմաս Դիլեյնի, Վիլիամ Կվիստ: Հարձակվողներ՝ Անդրեաս Կոռնելիուս, Կասպեր Դոլբերգ, Կենետ Զոհորե, Մարտին Բրեյտուեյտ, Նիկլաս Բենտեր, Նիկոլայ Յորգենսեն, Պիոնե Սիստո, Ռոբերտ Սկով, Վիկտոր Ֆիշեր, Յուսուֆ Պոուլսեն:

Դանիայի հավաքականը 2015 թվականից մարզում է Օգե Հարեյդեն: Վերջինս երբեմն աչքի է ընկնում իր «կտրուկ» ձևակերպումներով: «Կարմիր գվարդիա»-ն C խմբից դուրս գալու շանսեր ունի և ունակ է հավասարը հավասարի պես պայքարել այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են Ավստրալիան և Պերուն:

Դանիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 12-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 

 A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ


Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am