Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. 43 միլիոն հավատացող սիրտ. ԱՐԳԵՆՏԻՆԱ

«Մունդիալ-2018»-ից առաջ. 43 միլիոն հավատացող սիրտ. ԱՐԳԵՆՏԻՆԱ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացիները ֆուտբոլ են խաղում նույն կրքոտությամբ, ինչպես տանգո են պարում: Զգում են գնդակի փոխանցումն այնպես, ինչպես տանգոյի  երաժշտության յուրաքանչյուր նոտան, և այդպես էլ կառուցում են իրենց շարժումը, իրենց խաղը:  Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը աշխարհի տիտղոսակիր թիմերից մեկն է: Այն աշխարհի 20 առաջնություններից  միայն  4-ն է բաց  թողել:

Պատմական ակնարկ…

  1930 թվականին, երբ Ուրուգվայն  ընդունեց աշխարհի առաջին առաջնությունը, «երկնային աղավնիները» հասան մինչև եզրափակիչ, և այստեղ  2-4 հաշվով պարտվեցին տանտերերին` Ուրուգվայի հավաքականին: 1934 թվականին իտալական մունդիալում արգենտինացիները շատ առաջ չգնացին: Հետագայում, բաց թողնելով 1938, 1950 թվականների ԱԱ-ները, հարավամերիկացիները մունդիալ վերադարձան 1958 թվականին: Իրենց  կայուն ու գեղեցիկ խաղի շնորհիվ թե այդ տարի, և թե հաջորդ մունդիալի ժամանակ նրանք դուրս  եկան խմբից, բայց  եզրագծին հասնել չկարողացան: 1966 թվականին «մառախլապատ Ալբիոն»-ում կայացած ԱԱ-ում նրանք քառորդ եզրափակիչում զիջեցին դարձյալ տանտերերին` Անգլիայի հավաքականին: 1978 թվականը արգենտինական ֆուտբոլի տարին էր: Սեփական հողի վրա ընդունելով ԱԱ-ն, «աղավնիներն» ամբողջ առաջնության ընթացքում խփեցին 15 գնդակ` բաց թողնելով 4-ը  և եզրափակիչում հաղթելով Նիդեռլանդներին` դարձան չեմպիոններ: Մեքսիկայում կայացած խաղերի ժամանակ արգենտինացիները կրկին բարձունքում էին: Տոնելով 6 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի` Արգենտինան կրկին անհաղթահարելի մնաց մյուսների համար և կրկին լավագույնն էր աշխարհում: Եվ հենց այս առաջնությունում էր, որ խփվեց  «դարի» գոլը: Գոլի հեղինակը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Դիեգո Արմանդո Մարադոնան էր: Քառորդ եզրափակիչում անգլիացիների հետ հանդիպման ժամանակ Մարադոնան  ձեռքով գրավեց դարպասը, որը  հետագայում արգենտինացիները պիտի կոչեին «Աստծո ձեռք»: Տարիներ անց, ինքը` Մարադոնան,  խոստովանել է, որ, այո, ձեռքով է խփել:  Հետագա բոլոր մունդիալներում Արգենտինայի ֆուտբոլի ընտրանին ոչ միայն մասնակից է եղել, այլև  գտնվել է ֆավորիտների շարքում, ցուցադրել գեղեցիկ  ու դիտարժան ֆուտբոլ: Արգենտինացիների համար բոլոր ժամանակների «ոխերիմ»  մրցակիցներ են եղել Բրազիլիայի, Ուրուգվայի, Գերմանիայի և Անգլիայի հավաքականները:

Մունդիալ-2014-ում Արգենտինային մեկ քայլ էր բաժանում ոսկե գավաթից: Բայց այդ ճանապարհին «կանգնեց» Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Մարիո Գյոտցեն: Բրազիլիայում կայացած 20-րդ ԱԱ-ի եզրափակչում մրցեցին Գերմանիան և Արգենտինան: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին Գյոտցեն մեկ հպումով գնդակն ուղարկեց Արգետինայի դարպասը` միևնույն ժամանակ կոտրելով արգենտինական «երազը»: 

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

«Կապտասպիտակները» աշխարհի առաջնության որակավորման փուլի 18 խաղերից 7-ում հաղթեցին, 7-ը ավարտեցին ոչ-ոքի, իսկ 4-ն ավարտեցին պարտությամբ: Հարավամերիկյան գոտում Արգենտինան գրավեց 3-րդ տեղը, իրենից առաջ թողնելով Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականներին, սակայն նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Արգենտիննան ոչ միայն D խմբի, այլ ամբողջ մունդիալի ֆավորիտներից է: Արգենտինայի համար պետք է որ դժվարություն չառաջացնի Իսլանդիայի և Նիհերիայի դեմ խաղերը, սակայն խորվաթները կփորձեն հաջողության նժարն իրենց կողմը թեքել: Արգենտինան ԱԱ-ի առաջին խաղում` հունիսի 16-ին Մոսկվայում կխաղա Իսլանդիայի հետ: Հունիսի 21-ին «աղավնիների» մրցակիցները կլինեն խորվաթները: Իսկ խմբի վերջին խաղում` հունիսի 26-ին Արգենտինան կփորձի հաղթել Նիգերիային:

Հավաքականը…

«Աղավնիները» Ռուսաստան կուղևորվեն հետևյալ կազմով` Դարպասապահներ․  Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Վիլի Կաբալյերո («Չելսի»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»): Պաշտպաններ․ Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Քրիստիան Անսալդի («Տորինո»), Ֆեդերիկո Ֆասիո («Ռոմա»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Էդուարդո Սալվիո («Բեֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»), Գաբրիել Մերկադո («Սևիլիա»): Կիսապաշտպաններ․ Մաքսիմիլիանո Մեսա («Ինդեպենդենտե»), Խավիեր Մասկերանո («Հեբեյ Չայնա Ֆորչուն»), Մանուել Լանսինի («Վեստ Հեմ»), Ջովանի Լո Սելսո, Անխել Դի Մարիա (երկուսն էլ ՊՍԺ), Լուկաս Բիգլյա («Միլան»), Էվեր Բանեգա («Սևիլիա»), Քրիստիան Պավոն («Բոկա Խունիորս»): Հարձակվողներ․ Գոնսալո Իգուաին, Պաուլո Դիբալա (երկուսն էլ «Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»):

Կա  մի հետաքրքրական փաստ ևս: Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը բոլոր ժամանակներում մարզել են ազգությամբ արգենտինացի մարզիչներ: Հիմա էլ հարավամերիկացիներին մարզում է լատինական ամերիկայի լավագույն մարզիչներից մեկը` Խորխե Սամպաոլին: Մեսսի, Մասկերանո, Ագուերո, Դիբալա և այլն: Սրանք անուններ են, որոնք խոսում են իրենք իրենց փոխարեն: Համաշխարհային ֆուտբոլին մեր օրերում փայլ, ռիմթ, երանգ տվող ֆուտբոլիստներ են, որոնք համախմբված են մեկ ընդհանուր երազանքով` վերջապես տիրանալ աշխարհի գավաթին:

Արգենտինան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 5-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները՝ Twitter

 

 A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ


Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am