Սպորտ

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտվել է հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ներկայացրել է մրցումային վերջին օրվա արդյունքները։

Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճել է ոսկե մեդալ։

Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձևի  երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։

50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում  Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում