Սպորտ

Իջևանում տարածք ենք փնտրում մարզադաշտ կառուցելու համար, բայց չենք կարողանում գտնել․ պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Իջևանում տարածք ենք փնտրում մարզադաշտ կառուցելու համար, բայց չենք կարողանում գտնել․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նպատակ է դրել, որ մինչև 2028 թվականը պետք է երեք մեծ մարզադաշտ կառուցի, սակայն բախվում է տարածքի հետ կապված խնդիրների հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Իջևան քաղաքում ուզում ենք տարածք գտնել, որ մարզադաշտ կառուցենք, չենք կարողանում գտնել։ Այսօր կառավարությունը նպատակ է դրել, որ մինչև 2028 թվականը երեք մեծ մարզադաշտ պետք է կառուցի, որից մեկը 40 հազար տեղանոց, մենք այդ տարածքը չունենք։ Մենք ենք գնում տարածքները մասնավորից, որպեսզի մարզական օջախները կառուցենք։ Պետությունն ինքը տարածքի կարիք ունի»,- ասաց Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտով դիմել են ՖԻՖԱ-ին` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: Հայկական կողմը հայտարարել է, որ առաջնությունն անցկացնելու համար երկրի տարբեր հատվածներում երեք մարզադաշտ կկառուցվի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում