Հայաստան

ԿԳՄՍՆ-ի հայտարարած մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 16-ը

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ի հայտարարած մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 16-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 16-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝

- հայտ (ձևը կցվում է),

- նախահաշիվ (ձևը կցվում է):

Հայտն ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Մրցույթն իրականացվում է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել eduard.nersisyan@escs.am էլ. հասցեին:

Հարցերի դեպքում դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն, հեռ.՝ (011) 599-631:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում