Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի աշակերտներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ կրթահամալիրը երբեք այսքան շատ աշակերտ չի ընդունել։
«Շնորհավորում ենք աշակերտներին և նրանց ուսուցիչներին դասերի վերսկսման առիթով և շնորհակալություն հայտնում ծնողներին մեր հաստատության հանդեպ ցուցաբերած վստահության համար», - գրել է դեսպանը Դըկոտինյին։
Ուսումնական տարվա սկիզբը Երևանի Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրում, որը երբեք այսքան շատ աշակերտ չի ընդունել:
— Olivier Decottignies (@O_Decottignies) September 3, 2024
➡️Շնորհավորում ենք աշակերտներին և նրանց ուսուցիչներին դասերի վերսկսման առիթով և շնորհակալություն հայտնում ծնողներին մեր հաստատության հանդեպ ցուցաբերած վստահության համար։ pic.twitter.com/46LjdGbX3O