Հայաստան

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ցուցաբերած աջակցության և կառուցողական փոխգործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և կարևորել ձևավորված համագործակցության շարունակականությունն ու հետագա զարգացումը։

Դեսպան Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունն ու դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` Englishქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում