Քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը նոր դեսպանից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»։

Իր առաքելության մասին հայտնել է նաև նորանշանակ դեսպանը՝ լուսանկար հրապարակելով  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առջև։

«Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը։

Անհամբեր սպասում եմ հայերի հետ հանդիպումներին և նրանց հետ ծանոթանալուն։

Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալուՖրանսիայի և Հայստանի սիրո պատմության մեջ»,- X-ի իր էջում գրել է Էսկյուդիեն։

2026 թվականի օգոստոսի 18-ին նշանակվելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ Էսկյուդիեն իր LinkedIn-ի հրապարակման մեջ նշել էր, որ մեծ պատիվ է համարում Ֆրանսիան ներկայացնել Հայաստանում և ընդգծել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։

Հիշեցնենք, որ Ֆլորիան Էսկյուդիեն փոխարինում է նախկին դեսպան  Օլիվիե Դըկոտինյիին, որը Հայաստանում Ֆրանսիայ դեսպանի առաքելությունն իրականացրել է 2023 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի ամառը։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում