Հայաստանն ու Ղազախստանը նշում են Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը նախանշում է երկու երկրների միջև հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում՝ անդրադառնալով սեպտեմբերին 2-ին նշվող Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման տարեդարձին։
Today marks the 25th anniversary of signing The Treaty on Friendship & Cooperation between Republic of #Armenia & Republic of #Kazakhstan, which outlines the principles & priorities of our relations based on future-oriented strategic cooperation.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) September 2, 2024
This milestone document… pic.twitter.com/and86rZV4H
«Լրանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը նախանշում է մեր հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք հիմնված են ապագային միտված ռազմավարական համագործակցության վրա», - նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։
Վերջինս նաև հավելել է, որ այս նշանակալի փաստաթուղթը սահմանում է Երևանի և Աստանայի միջև գործընկերության զարգացման ուղենիշները՝ փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման երկարամյա ավանդույթների ոգով։
Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել նաև Ղազախստանի ԱԳ նախարարությունը՝ մասնավորապես նշելով․ «Մենք նշում ենք Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակը, որը վկայում է մեր կայուն սերտ համագործակցության մասին՝ ուղղված ապագա ռազմավարական համագործակցությանը»։
Today, we commemorate the 25th anniversary of the Treaty of Friendship and Cooperation between #Kazakhstan and #Armenia, a testament to our enduring close collaboration oriented on future strategic cooperation. pic.twitter.com/kQnmxxixGE
— MFA Kazakhstan 🇰🇿 (@MFA_KZ) September 2, 2024