Քաղաքականություն

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետ, Նորին Մեծություն Սուլթան Հաջի Հասան ալ-Բոլկիային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Բեջանյանը Նորին Մեծությանն է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները՝ հույս հայտնելով, որ իր նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել նաև Բրունեյ Դարուսսալամի արտաքին գործերի նախարար, արքայազն Աբդուլ Մաթինի հետ՝ նրան փոխանցելով ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ողջույնները։

Սերոբ Բեջանյանը նշել է, որ երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա է համագործակցության զգալի ներուժ, և իր նշանակումը՝ որպես Բրունեյում Հայաստանի առաջին դեսպան, այդ ներուժն իրացնելու հայկական կողմի պատրաստակամության վկայությունն է։

Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում