Քաղաքականություն

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային կարևոր միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կարծիք է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«COP17-ի առաջին օրերի արդյունքներով և նաև հետահայաց նայելով այս տարվա մայիսին Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր, և սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռքբերում։

Ես կարծում եմ, որ մենք պետք է այս մարտավարությունը շարունակենք, և Հայաստանը նորանոր այսպիսի միջոցառումներ պետք է հյուրընկալի, որովհետև դրանք բարձրացնում են Հայաստանի Հանրապետության տեսանելիությունը և միջազգային հեղինակությունը, նոր զբոսաշրջային հոսքեր են բերում Հայաստան, և, ըստ էության, այս ձևով միջոցառումների վրա իրականացվող ծախսերը վերադառնում են Հայաստանի Հանրապետություն և բաշխվում են քաղաքացիների միջև՝ կախված նրանց ակտիվությունից և գործունեության տեսակից։

Եվ, ի վերջո, այս միջոցառումները բարձրացնում են Հայաստանի տեսանելիությունը և նոր ներդրումներ են բերում Հայաստանի Հանրապետություն՝ սրա բոլոր դրական արդյունքներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում