Հայաստան

Երևանում անցկացվելու է Կարգավորող մարմինների միջերկրածովյան հարթակի համաժողովը

1 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվելու է Կարգավորող մարմինների միջերկրածովյան հարթակի համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հոկտեմբերի 7-10-ն անցկացվելու է Կարգավորող մարմինների միջերկրածովյան հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA)  23-րդ տարեկան համաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ 

Համաժողովին մասնակցելու են հարթակին անդամակցող 25 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Խորվաթիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Մարոկկոյից և այլն։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են արհեստական բանականության գործիքակազմի օգտագործման հնարավորությունները կարգավորող մարմինների աշխատանքներում, թվային հարթակների կառավարման սկզբունքները և դրանց կիրառումը,  թվային ռադիոյի ներկան և ապագան, ինչպես նաև մեդիագրագիտության հետ կապված խնդիրներ: 

Նշենք, որ Միջերկրածովյան հարթակը (MNRA) հիմնադրվել է 1997 թ.: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անդամակցում է այդ հեղինակավոր մեդիակառույցին 2021 թ-ից, իսկ 2022 թ-ին՝ Հայաստանն ընտրվել է հարթակի փոխնախագահող երկիր։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում