Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ ավտոմեքենայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 3-ին, ժամը 12։45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։01-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) շարժիչի և սրահի հատվածները, ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Opel» մակնիշի (վարորդ՝ Ղ. Հ., ծնված 1985 թ․) ավտոմեքենայի դիմային հատվածը՝ մասամբ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում