Պատահարներ

Կապանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ

1 րոպեի ընթերցում

Կապանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 6-ին ժամը 07։39-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքում (մոտ 220 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին, մարվել՝ 08։52-ին։ Այրվել են տների տանիքներից՝ ընդհանուր մոտ 85 քմ հատված։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում