Հասարակական

ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում

ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է աղետի ենթարկվել  Ալյասկայում՝ Սիտկա քաղաքի շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԱՄՆ Ափամերձ պահպանության ծառայությունը։

Փրկարարական ծառայություններ և որոնողական խմբեր էին ուղարկվել ԱՄՆ ափամերձ պահպանության ծառայության MH-60 Jayhawk ուղղաթիռի կործանման վայր։ Ափամերձ պահպանության ծառայությունում ընդգծել են, որ առաջնահերթ խնդիրն անձնակազմի անդամների փրկությունն էր և նրանց անվտանգության ապահովումը։ Անձնակազմի չորս անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, զոհեր չկան:

Վթարի պատճառը դեռևս անհայտ է։ Կանցկացվի միջադեպի հանգամանքների հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում