Պատահարներ

Գավառում «GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. տուժածները հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Գավառում «GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. տուժածները հոսպիտալացվել են

Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 27-ին ժամը 05։08-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Ազատապադյոմ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «GAZelle» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը և երկու ուղևոր արգելափակվել են ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել տուժածներին․ վերջիններս հոսպիտալացվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում