Պատահարներ

Գայի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. տուժածները հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Գայի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. տուժածները հոսպիտալացվել են

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին ժամը 22։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Renault», «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և ևս երկու տուժածի հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում