Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին ժամը 03։32-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը՝ հոսպիտալացվել են, իսկ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում