Պատահարներ

Կապանում բեռնատարը բախվել է «ԳԱԶԵԼ»-ին. 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Կապանում բեռնատարը բախվել է «ԳԱԶԵԼ»-ին. 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 11-ին ժամը 10.33-ին  ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներ։

«Արմենպրես»-ին ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացրին, որ ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում