Երևան

Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Կասկադ համալիրի տարբերակները

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Կասկադ համալիրի տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանն «Ակտիվ քաղաքացի» հարթակում ներկայացրել է մայրաքաղաքի Կասկադ համալիրի 2 տարբերակ՝ դրանց վերաբերյալ քաղաքացիների կարծիքներն իմանալու համար։ 

«Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։ Սիրելի՛ երևանցիներ,  Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար հետաքրքիր է, թե ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

Քաղաքապետարանը ներկայացրել է երկու տարբերակ, որոնց նկարագրերը կտեսնեք հետևյալ հղմամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում