Քաղաքականություն

Վարչապետն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի բնագավառներում համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցության զարգացմանը: 

Չու Դոնգյուն նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ Կառավարության գործընկերների հետ, անդրադարձել ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենն ընդգծել է, որ նոր ծրագրերի իրականացման նպատակն է նպաստել պետությունների պարենային անվտանգության ապահովմանն ու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

 

   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում