Քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն  ընդունել է ՀՀ–ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվուիսթին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել է դեսպանին և կարևորել Շվեդիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը։

Նախարարը կարևորել է ֆիսկալ ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ոլորտներում SALAR International-ի հետ հաջող համագործակցության շարունակականությունը՝ տեղական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորություններին։

Քննարկվել է նաև թափոնների կառավարման ծրագիրը, որի նպատակն է բարելավել ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ներդնել թափոնների տեսակավորման և արդյունավետ կառավարման նոր մոդելներ։

Անդրադարձ է կատարվել Շվեդիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին ջրային ռեսուրսների կառավարման, ջրային ենթակառուցվածքների թվայնացման, ջրի արդյունավետ օգտագործման և ոռոգման համակարգերի կառավարման, երկրաբանական կարողությունների զարգացման ուղղություններին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում