Իրավունք

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

1 րոպեի ընթերցում

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գույքի ծագման ուսումնասիրության արդյունքում նախնական ամփոփագիր է կազմվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազդարար» պաշտոնական կայքում հրապարակված ծանուցմամբ՝ հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը նրան հրավիրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ծանուցման համաձայն՝ Մինասյանը ծանուցումը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի ծանոթանալու ուսումնասիրության ընթացքում հավաքված նյութերին, այդ թվում՝ դրա հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ինչպես նաև ներկայացնելու իր դիրքորոշումն ու հայտարարագիրը։

Եթե նշված ժամին ներկայանալ չի կարող, նրան առաջարկվում է նախապես համաձայնեցնել այլ օր և ժամ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում