Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ է ընտրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դարբինյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և դրա ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։
Նոր պաշտոնի մասին խոսելիս Դարբինյանն ասել է, որ այն իրեն ավելի է պարտավորեցնելու։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է ոչ միայն խորհրդարանական վերահսկողություն իրականացնի, այլև ոլորտային խնդիրների քննարկմանը ներգրավի մասնագետների ու շահագրգիռ քաղաքացիների։ «Ունենալով ուժեղ և զարգացող տնտեսություն՝ մենք կունենանք ուժեղ և խաղաղ երկիր»,– հայտարարել է պատգամավորը։
Նիստի ընթացքում Դարբինյանին հարցրել են Հայ գործարարների ասոցիացիայում իր աշխատանքի մասին։ Նա պատմել է, որ կառույցում տարբեր ոլորտների գործարարներ փորձ են փոխանակել և ծրագրեր քննարկել։