Հասարակական

Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հայրերի օր, որը կնշվի հունիսի 17-ին

1 րոպեի ընթերցում

Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հայրերի օր, որը կնշվի հունիսի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հայրերի օր, որը կնշվի հունիսի 17-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը համապատասխան նախագիծը ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նրա խոսքով՝ տոնը նպատակ ունի արժանին մատուցելու այն հայրերին, որոնք իրենց ներդրումն են ունենում երեխաների կայացման և զարգացման գործում: 

«Բացի այդ, սա կարևոր է նրանով, որ ներգրավված հայրությունը շեշտելու, ավելի կարևորելու խնդիր ունենք։ Խոսքը նաև երեխայի խնամքի, ընտանիքի կայացմանը նպաստելու մասին է: Ուզում ենք նաև իրավական խթան ունենալ, որովհետև գիտնականներն ապացուցել են, որ եթե հայրերը ներգրավված են, ապա երեխաներն ավելի քիչ խնդիրներ են ունենում, ավելի կայացած են լինում, հայրերն էլ իրենց հերթին ավելի զերծ են լինում վնասակար երևույթներից, ավելի երկար են ապրում»,-եզրափակեց Բաթոյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում