Սպորտ

Ալեքսանդր Պետրակովը մեկ խնդիր ունի Ազգերի լիգայի նոր մրցափուլում` հաղթել

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Պետրակովը մեկ խնդիր ունի Ազգերի լիգայի նոր մրցափուլում` հաղթել

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հավաքականի առաջ դրված  խնդիրն մեկն է համարում` Ազգերի լիգայում գրավել առաջին տեղը:

«Այս պահի դրությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը չունի կենտրոնական հարձակվող: Ինչպե՞ս կլուծենք այդ խնդիրը: Կտեսնեք առաջիկա խաղում: Խնդիրներ կան, բայց կարող ենք դուրս գալ այդ իրավիճակից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը:

Գլխավոր մարզչի խոսքով` ազգային թիմը դրական է տրամադրված մրցափուլից առաջ:

«Հանդիպում ունեցել ենք ՀՖՖ նախագահի հետ, որի ընթացքում նա խոսել է Ազգերի լիգայի ձևաչափից, որը նախատեսված է աշխարհի առաջնության ընտրական փուլի համար: Մեր առաջ դրված է մեկ խնդիր` հաղթել: Իմ խնդիրն էլ, որպես մարզչի նույն է: Այն նաև մեր երազանքն է»,-ասաց մարզիչը:

Պետրակովը վերհիշել է նախորդ մրցափուլի Լատվիայի դեմ խաղին նախորդող շրջանում ֆուտբոլիստների` մրցակցին թերագնահատելը` առանձնացնելով. «Լիահույս եմ, որ նման խնդիրներ չենք ունենա այս անգամ»:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Լատվիա հանդիպումը։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում