ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանը ներկայացնող հրաձիգները պայքարել են 50մ մրցատարածությունում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, Հայաստանի թիմը անմասն չի մնացել մեդալային պայքարից.
Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 50մ վազող թիրախ կանանց թիմային պայքարում 1658 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։
Գոռ Խաչատրյանը երիտասարդների անհատական պայքարում 568 միավորով նվաճեց բրոնզե մեդալ։
Երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1495 միավոր արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։