Սպորտ

Վարազդատ Հարոյանը չի գերագնահատում կամ թերագնահատում ազգային թիմի ոչ մի մրցակցի

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Հարոյանը չի գերագնահատում կամ թերագնահատում ազգային թիմի ոչ մի մրցակցի

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով՝ ընտրանին չի թերագնահատում կամ գերագնահատում ոչ մի մրցակցի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարոյանն այս մասին խոսել է Լատվիայի դեմ Ազգերի լիգայի հերթական խաղին նախորդող նախախաղային ասուլիսի ժամանակ:

«Նախորդ տարիների համեմատ շատ ենք փոխվել: Այժմ ոչ մի հավաքականի գերագնահատել կամ էլ թերագնահատել չի կարելի: Բոլոր թիմերն են բարձր մակարդակի ֆուտբոլ խաղում: Եթե խնդիր ունենան հարձակման գծում, ապա լավ են գործում պաշտպանությունում»,-ասաց Հարոյանը:

Վերջինիս նաև համեմատեց նախորդ ընտրական փուլի ազգային թիմին` ներկայիս ընտրանու հետ, նաև համեմատելով Լատվիայի դեմ նախորդ խաղերը: «Հավաքականի հիմնական կազմի առումով, կարող եմ ասել, որ մի քանի ֆուտբոլիստներ  չեն միացել հավաքականին և դա է հիմնական տարբերությունը` նախորդ մրցափուլի հավաքականի հետ համեմատ:  Այժմ թիմում են երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք դեռ պետք է ապացուցեն, թե ինչի համար են հրավիրվել թիմ»,-ասաց նա:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Լատվիա հանդիպումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում