Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. ամենաանկայուն թիմերից մեկը՝ ՍԵՐԲԻԱՆ  

«Մունդիալ-2018»-ից առաջ. ամենաանկայուն թիմերից մեկը՝ ՍԵՐԲԻԱՆ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխարհի ֆուտբոլի այս առաջնությունում մի շարք թիմեր առանձնանում են իրենց անկայուն խաղով: Դրանցից մեկը Սերբիայի ազգային թիմն է, որի շանսերը մեծ չեն, բայց խումբն ինչ-որ բանել կարող է անել:

Պատմական ակնարկ

Ներկայի Սերբիայի ֆուտբոլի հավաքականը համարվում է նախկին Հարավսլավիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի թիմերի հետնորդը: Մինչև 2003 թվականը այն գոյություն ուներ որպես Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքական, իսկ մինչ 2006-ը հայտնի էր որպես Սերբիա և Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքական: Միայն 2006-ից հետո Սերբիան ներկայացավ մեզ այսօր հայտնի «Սերբիայի ֆուտբոլի ազգային թիմ» անվանմամբ: Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնությունում Սերբիայի հավաքականն ընդգրկված էր D խմբում և մրցում էր Գերմանիայի, Գանայի և Ավստրալիայի ընտրանիների հետ: «Արծիվները» հաղթեցին երեք խաղից մեկում և կրեցին երկու պարտություն: Նրանք վերջինն էին խմբում: 2014թ. Բրազիլիայի աշխարհի առաջնությանը սերբերն անգամ չորակավորվեցին:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Սերբիայի ֆուտբոլի ազգային թիմը մունդիալի որակավորման փուլը հաղթահարեց եվրոպական գոտու D ենթախմբում: Սերբերը 10 խաղում 6 հաղթանակ տոնեցին, 3 խաղ ավարտեցին ոչ-ոքի, իսկ մեկում միայն (այն էլ Ավստրիայի հետ) պարտություն կրեցին: Ընդհանուր առմամբ, հավաքելով 21 միավոր՝ «արծիվները» գլխավորեցին խումբը և առաջին տեղով իրավունք ստացան մասնակցելու ԱԱ-ին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Սերբիայի համար աշխարհի առաջնության E խումբը հեշտ չես համարի: Մրցել և փորձել խմբից դուրս գալ այնպիսի հակառակորդների պայքարում, ինչպիսիք են Բրազիլիան և Շվեյցարիան, դժվար կլինի: ԱԱ-ն սերբերի համար կմեկնարկի հունիսի 17-ին: Սամարայում  «արծիվները» կփորձեն գերազանցել Կոստա Ռիկային: Հունիսի 22-ին Սերբիան կխաղա Շվեյցարիայի հետ: Իսկ խմբի վերջին տուրում կմրցեն Սերբիայի և Բրազիլիայի ընտրանիները:

Հավաքականը

Աշխարհի 21-րդ առաջնության Ռուսաստանում Սերբիան կներկայանա հետևյալ տեսքով. Դարպասապահներ՝ Վլադիմիր Ստոյկովիչ («Պարտիզան»), Պրեդրագ Ռայկովիչ («Մաքաբի Թել Ավիվ»), Մարկո Դմիտրովիչ («Էյբար»), պաշտպաններ՝ Ալեքսանդր Կոլարով («Ռոմա»), Անտոնիո Ռուկավինա («Վիլյառեալ»), Միլան Ռոդիչ («Ցրվենա զվեզդա»), Բրանիսլավ Իվանովիչ («Զենիթ»), Ուրոշ Սպաիչ («Կրասնոդար»), Միլոշ Վելկովիչ («Վերդեր»), Դուշկո Տոշիչ («Բեշիկթաշ»), Նիկոլա Միլենովիչ («Ֆիորենտինա»), կիսապաշտպաններ՝ Նեմանյա Մատիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկա Միլիվոևիչ («Ֆիորենտինա»), Մարկո Գրուիչ («Լիվերպուլ»), Դուշան Տադիչ («Սաութհեմփթոն»), Անդրիյա Ժիվկովիչ («Բենֆիկա»), Ֆիլիպ Կոստիչ («Համբուրգ»), Նեմանյա Ռադոնիչ («Ցրվենա զվեզդա»), Սերգեյ Միլինկովիչ Սավիչ («Լացիո»), Ադամ Լյաիչ («Տորինո»), հարձակվողներ՝ Ալեքսանդր Միտրովիչ («Ֆուլհեմ»), Ալեքսանդր Պրիյովիչ (ՊԱՕԿ), Լուկա Յովիչ («Այնտրախտ»):

Սերբիայի հավաքականը 2006 թվականից ի վեր փոխել է 11 մարզիչ: Սերբերն աչքի են ընկնում անկայունությամբ: 2017 թվականից «արծիվների» մարզիչ նշանակվեց մարզչական աննշան փորձ ունեցող Մլադեն Կրաստաիչը:  Եթե համեմատենք խմբի մյուս թիմերի հետ, ապա սերբերը հայտացուցակով չեն զիջում շվեյցարացիներին, բայց, բնականաբար, շատ ետ են բրազիլացիներից: Սակայն սերբերի համար հիմնական խնդիրը եղել և մնում է ստաբիլությունը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Սերբիան 35-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 

 

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]