Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Երեք թագով տղաները». ՇՎԵԴԻԱ  

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Երեք թագով տղաները». ՇՎԵԴԻԱ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի ֆուտբոլի հավաքականը դասվում է այն դասական թիմերի շարքը, որոնք միշտ ֆավորիտների թվում են, սակայն ոչ միշտ են «փայլում»: Շվեդները ֆուտբոլային աշխարհի առաջատար թիմերի հետ հավասարը հավասարի խաղալու բավական ներուժ ունեն:

Պատմական ակնարկ

Շվեդիայի ընտրանին ավանդաբար համարվում է աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը: «3 թագը» առաջին անգամ մունդիալին մասնակցել է 1934 թվականին, որը կայացել է Իտալիայում: Շվեդիան 1938 աշխարհի առաջնությունում գրավել է 4-րդ տեղը, իսկ հաջորդ՝ 1950 թվականի ԱԱ-ում հյուսիսեվրոպացիները 3-րդն էին: ԱԱ-ում «կապտադեղիների» մինչ այս գրանցած լավագույն արդյունքը սեփական հարկի տակ անցկացրած աշխարհի առաջնությունում էր, որտեղ եզրափակիչում նրանք զիջեցին Բրազիլիային և դարձան միայն արծաթե մեդալակիր: Իսկ ահա 1994 թվականի ԱՄՆ-ի մունդիալում շվեդները բավարարվեցին միայն 3-րդ տեղով:

Շվեդիայի հավաքականը հաջող է հանդես գալիս Օլիմպիական խաղերում: Լոնդոնի 1948 թվականի Խաղերում նրանք ոսկե մեդալակիրներ դարձան:

Շվեդիայի հավաքականի համար այդքան էլ հաջող չես համարի Եվրոպայի առաջնությունները: Միայն 1992 թվականին այն «հին աշխարհում» արժանացավ բրոնզե մեդալի:  Աշխարհի առաջնությանն այս երկիրը կմասնակցի 12-րդ անգամ:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Մունդիալի ուղեգրի համար «3 թագով» տղաները պայքարեցին եվրոպական գոտու A խմբում: 10 խաղից հաղթելով 6-ում, պարտվելով 3-ում և մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի արդյունքով՝ շվեդները հավաքեցին 19 միավոր: Նրանք երկրորդ էին խմբում՝ իրենցից առաջ թողնելով Ֆրանսիային: Անցումային խաղերում շվեդները պատմություն կերտեցին ոչ միայն իրենց երկրի, այլև համաշխարհային ֆուտբոլի համար` երկու խաղում ընդհանուր 1:0 հաշվով հաղթելով աշխարհի 4-ակի չեմպիոն Իտալիային:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Շվեդիային հեշտ խումբ բաժին չի ընկել, թեպետ ինքն էլ հեշտ հակառակորդ չէ: Մունդիալի առաջին խաղը Շվեդիան կանցկացնի հունիսի 18-ին՝ մրցելով Հարավային Կորեային թիմի հետ: Այնուհետև շվեդները պետք է փորձեն հաղթել և կանգնեցնել «բունդեսմեքենային»: Գերմանիայի հետ խաղը կկայանա հունիսի 23-ին Սոչիում: Խմբի վերջին տուրում շվեդներին «կծու» մրցակից է սպասում՝ Մեքսիկան, այս խաղը կկայանա հունիսի 27-ին:

Հավաքականը

Շվեդիան Ռուսաստան է բերում հետևյալ կազմը. դարպասապահներ՝ Կարլ Յուհան Յունսոն («Գենգամ»), Քրիստոֆեր Նորդֆելդտ («Սուոնսի»), Ռոբին Օլսեն («Կոպենհագեն»), պաշտպաններ՝ Լյուդվիգ Աուգուստինսոն («Վերդեր»), Անդրեաս Գրանկվիստ («Կրասնոդար»), Ֆիլիպ Հելանդեր, Էմիլ Կրաֆտ (երկուսն էլ՝ «Բոլոնիա»), Պոնտուս Յանսոն («Լիդս»), Միկել Լյուստիգ («Սելտիկ»), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարտին Օլսոն («Սուոնսի»), կիսապաշտպաններ՝ Վիկտոր Կլասոն («Կրասնոդար»), Ջիմմի Դուրմազ («Թուլուզ»), Ալբին Էկդալ («Համբուրգ»), Էմիլ Ֆորսբերգ («Լայպցիգ»), Օսկար Հիլեմարկ («Ջենոա»), Սեբաստյան Լարսոն («Հալ Սիթի»), Մարկուս Ռոդեն («Կրոտոնե»), Գուստավ Սվենսոն («Սիետլ»)։ Հարձակվողներ․ Մարկուս Բերգ («Ալ-Այն»), Յոն Գվիդետի («Ալավես»), Իսահակ Տելին («Վասլանդ-Բևերեն»), Օլա Տոյվոնեն («Թուլուզ»)։

Շվեդների շարքում չկա բոլորին հայտնի Զլատան Իբրահիմովիչը: Թեպետ մինչ ԱԱ-ի հայտացուցակի հայտնի լինելը հաճախ էր քննարկվում նրա հնարավոր վերադարձը, բայց հավաքականի գլխավոր մարզիչ Անդերսոնը փաստեց, որ նման հարց անգամ չի քննարկվել: Սակայն Շվեդիայի ամենամեծ «գլխացավանքը» հիմա արդեն հավաքականի հիմնական դարպասապահի վնասվածքն է: Ռոբին Օլսենը լուրջ վնասվածք ստացավ փետրվարին և հիմա դարպասին Կարլ Յուհան Յունսոնն է: Հաշվի առնելով, որ Շվեդիան բաց է թողել նախորդ երկու ԱԱ-ները, հիմա նրանց համար նոր մեկնարկի հնարավորություն կա:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Շվեդիան 23-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]