Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահի իմպիչմենտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է արտահայտվել երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ են արտահայտվել 85-ը։ Համապատասխան նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք երկրի նախագահին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու և իր պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար։ 

Դեկտեմբերի 4-ին նախագահ Յուն Սոկ Յոլն առանց անհրաժեշտ հիմքերի և օրենքի խախտմամբ՝ ռազմական դրություն էր հայտարարել Հարավային Կորեայում։ Նշվում է, որ այդ ընթացքում զինվորականները և ոստիկանությունը նախագահի հրահանգով փորձել են ձերբակալել խորհրդարանի պատգամավորներին, գրավել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խլել պաշտոնյաների բջջային հեռախոսները և արգելափակել ընդդիմադիր ակտիվիստների էջերը սոցիալական ցանցերում։

Իմպիչմենտի հաստատումից հետո խորհրդարանը ժամանակավորապես կասեցրել է Յուն Սոկ Յոլի լիազորությունները։ Նրա պաշտոնանկության հարցը քննարկելու է Սահմանադրական դատարանը։ Գործընթացը տևելու է 180 օր։ Մինչև ՍԴ-ի վերջնական որոշման հրապարակումը, Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար է լինելու վարչապետ Հան Դոկ Սուն։

Հայերեն

Արայիկ Հարությունյանը հերքում է պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են վերջին պահին

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության