Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շտապի պետ Արայիկ Հարությունյանն ընդհանուր առմամբ շատ լավ է գնահատում Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արայիկ Հարությունյանը նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբում հրավիրված ասուլիսի ընթացքում։

«Արձանագրում ենք նաև, որ որոշ գործընկերներ, որոշ լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ և գիտենք նաև դրա նպատակները, բայց ակնհայտ է, որ ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չէ, և բոլոր այն դեպքերում, որտեղ փաստերը կան թե՛ մենք, թե՛ իրավապահներն արձագանքում ենք դրան»,-հավաստիացրեց Հարությունյանը։

Նա նաև շեշտեց, որ իրավական առումով արդեն մի քանի գործընթաց է սկսվել ընտրությունների լռության օրվա և քարոզչության արգելքների հետ կապված խախտումների վերաբերյալ։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում