Եվրոպա

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ռուսաստանն այս տարի զգալիորեն ավելացրել է Մեծ Բրիտանիայի հյուսիսային շրջաններ կատարվող ռազմական ինքնաթիռների թռիչքների թիվը։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ Ռիչարդ Նայթոնը։

«2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի հյուսիսային շրջաններ է ուղարկել այնքան հեռահար ռազմական ինքնաթիռ, որքան ամբողջ 2025 թվականի ընթացքում»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը փորձարկում և զննում է Մեծ Բրիտանիայի պաշտպանությունը՝ բարձրացնելով ռիսկերն այնպես, որ կարող է հանգեցնել սահմանային գծի խախտման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում