Աշխարհ

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

Ճապոնիայում թայֆունի մոտենալու պատճառով չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 400-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում Ճապոնիայի օդանավակայանների տվյալները:

Չեղարկումներն առաջին հերթին վերաբերում են Օկինավային, որտեղ հունիսի 1-2-ը կմոլեգնի թայֆունը: Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ դրա էպիկենտրոնն այժմ գտնվում է պրեֆեկտուրայից հարավ և շարժվում է դեպի հյուսիս՝ ժամում մոտավորապես 15 կիլոմետր արագությամբ:

Քամու արագությունը թայֆունի անցման շրջանում կազմում է վայրկյանում մոտավորապես 30 մետր, իսկ պոռթկումները հասնում են վայրկյանում 45 մետրի:

Օդերևութաբանների գնահատումներով՝ Օկինավայից հետո թայֆունը կփոխի ուղղությունը դեպի հյուսիս-արևելք և կարող է ընթանալ  Ճապոնիայի հիմնական մասի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով՝ անցնելով Կյուսյու, Սիկոկու կղզիներով, ինչպս նաև Տոկիոյի մայրաքաղաքային տարածաշրջանով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում