Աշխարհ

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

1 րոպեի ընթերցում

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել  իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Լիտվայի և Լեհաստանի պաշտպանության նախարարությունների համատեղ աշխատանքային խումբը հետաքննում է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի պատճառները, որը Լեհաստանի տարածքով հատել է Լիտվայի սահմանը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ 

«Լրացուցիչ տեղեկություններ կան, սակայն չէի ցանկանա առաջ անցնել իրադարձություններից։ Այս պահին պարզապես կարող եմ ասել, որ Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունը և Լեհաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպը հետաքննելու նպատակով աշխատանքային խումբ են ձևավորել: Երբ ներկայացվեն հետաքննության պաշտոնական արդյունքները, կկարողանանք քննարկել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը»,- ասել է Լիտվայի նախագահը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում