Աշխարհ

Ֆիլիպիններում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Ֆիլիպինների Անխելես քաղաքում կառուցվող 9-հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը 11-ից հասել է 17-ի, ևս երեք մարդ անհետ կորած է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABS-CBN News հեռուստաալիքը:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողական գործողությունը՝ զննելով շենքի փլվածքները:

Շենքը փլվել է մայիսի 24-ի գիշերը։ Քաղաքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Ջեյ Պելայոն հայտնել է, որ փլվածքների տակ են մնացել տասնյակ շինարարներ: 26 մարդ  փրկվել է պատահարից հետո առաջին ժամերին: Հարևան հյուրանոցում գտնվող մալայզիացի զբոսաշրջիկը վիրավորվել էր, այնուհետև մահացել ստացած վնասվածքներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում