Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության
1 րոպեի ընթերցում

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարել է Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 13/31 ընտրատեղամասում։
«Ես քվեարկեցի հանուն անկախ, ժողովրդավար և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դարձած Հայաստանի Հանրապետության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արամ Սարգսյանը։
Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։