«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել
2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը քննարկվել է ԿԸՀ հուլիսի 8-ի հերթական նիստում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 106 թեկնածուների գրանցումները։
ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ դիմումները ներկայացվել են օրենքով սահմանված կարգով՝ նոտարական վավերացմամբ։
Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացված կլինի խորհրդարանում։ Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը որոշում է կայացրել վերցնել ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցել էր 199 թեկնածուներից բաղկացած ցուցակով։
Ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։