Քաղաքականություն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով APA գործակալությանը, Ջայշանկարը հայտարարել է, որ Հնդկաստանը ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։

«Հնդկաստանը ողջունում է նախորդ տարվա օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Հուսով ենք, որ սա կհանգեցնի տևական խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը շատ հստակ է. վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- հայտարարել է Սուբրամանյամ Ջայշանկարը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում