Ռուսաստան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Կիևի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ին արտակարգ նիստ կգումարի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա վերջերս իրականացված զանգվածային հարձակման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։

«Ռուսական վերջին հարվածների ալիքը ևս մեկ հիշեցում է այն մասին, որ Մոսկվան շարունակում է նախընտրել սրացումը, այլ ոչ թե խաղաղությունը»,-ասել է նա։

Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի վրա շարունակական միջազգային ճնշումը մնում է կարևորագույն գործոն՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ հարգանքը վերականգնելու և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ պատերազմը դադարեցնելու կարևոր առաջարկն առաջ մղելու համար։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու գործում նրանց շարունակական աջակցության և ներդրման համար»,-նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում